Արցախի ոստիկանության պետը եղել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անցակետերում

Արցախի ոստիկանության պետ, գեներալ- մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ։ Այցելության ժամանակ նա նաև համապատասխան հանձնարարականներ է տվել ծառայողներին, տեղեկացնում է Sputnik Armenia։