Պուտինը նշել է, թե ով է Արցախի հարցով հայտարարության տեքստի հեղինակը

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարության աշխատանքն իրականացվել է այն ստորագրած բոլոր երեք երկրների առաջնորդների կողմից (Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան)։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Ռոսիա–1 հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել եք երեքով` ես, նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը», – ասել է Պուտինը` նշելով, որ «այլ կերպ անհնար էր»։

Պուտինի խոսքով, դա, ըստ էության, պայմանավորվածություններ էին երկու կողմերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դեր և այդ փաստաթղթով իր վրա է վերցրել պարտավորություններ` իրականացնել կողմերի խաղաղ անջատում»։

«Ինչը և մենք հիմա անում ենք, – նշել է Պուտինը, – «Այդ պատճառով հեղինակները (համատեղ հայտարարության), անխոս, երեք կողմերն են»։

 Մեկնաբանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ ցուցադրված կադրերը, որտեղ ՌԴ նախագահն ասել է, որ ինքն է «գրել» փաստաթուղթը` Պուտինը նշել է, որ այդ դրվագում խոսքը ոչ թե եռակողմ պայմանավորվածության, այլ հայտարարության մասին է, որ նա արել է պայմանավորվածության ստորագրումից հետո, տեղեկացնում է Newsarmenia.am։