Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ, ՔԱՆԶԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱԾԵԼ «ԷՐԱՏՈ»-ՆԵՐԻ
Արցախյան 2-րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»-ների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Հաղթանակի և պարտության բանաձևերը
Արցախյան 1-ին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի ցաքուցրիվ ջոկատներից կանոնավոր բանակ սարքեցինք։ Եվ դա արվեց պատերազմի եռուն շրջանում՝ արկերի ու փամփուշտների տակ։
Արցախյան 2-րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»-ների։ Եվ դա արվեց պատերազմի 3-րդ օրվանից սկսած՝ ԱԹՍ-ների ու հրթիռների ներքո։ Արվեց հետևողականորեն։ Թե ինչու արվեց՝ կպարզի «Սեպտեմբերի 27»-ի դեպքերն ուսումնասիրող համազգային հանձնաժողովն ու փաստահավաք խումբը։
Ի դեպ, մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»-եր բերած պատվիրատուն նույնն է՝ թուրքական պետությունը։ Պարզապես թուրքի գործիքներն են տարբեր»,- գրել է նա։