Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով
Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Գործակալությունը գրում է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովում կայացրել է միաձայն որոշում`դիմելու Մոսկվայի մշակույթի վարչությանը` թատրոնն իր հիմնադրի անունով կոչելու խնդրանքով: Հաստատման դեպքում թատրոնը կկոչվի «Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոն»։
Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996–ի մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։
Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14–ին, 85 տարեկան հասակում։ Հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։
Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։ Արտիստի մասին վերջին շրջանում հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։
Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։