Գոհար ՄԵԼՈՅԱՆԸ՝ ՎԱԶԳԵՆԱՇԵՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ. ԱՐԴՅՈ՞Ք ԱՌԿԱ Է ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՑԱՅՏՈՒՆ ՕՐԻՆԱԿ
Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ: Որտե՞ղ են և որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը` անդրադառնալով Վազգենաշենում ադրբեջանական բանակի ծողրուծանակի ներքո հայ խաղաղ բնակիչների բնակավայրը լքելուն:
«Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:
Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստան Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ:
Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ:
Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում:
Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝
1. ինչու՞ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները,
2. ինչու՞ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում,
3. բացառությամբ Մարդու իրավուքների պաշտպանի և իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդյո՞ք որևէ պետական մարմին Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարված և մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործած վայրագությունները:
Այսօր հրապարակվեց ևս մեկ տեսաձայնագրություն(կտեղադրեմ մեկնաբանություններում), որում Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում:
Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ:
Որտե՞ղ են և որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները:
Եվ այդ ընթացքում Կառավարության շենքում հանդիպում են ԱԶԳԱԴԱՎ ԴԱՎԱՃԱՆը և նրա խամաճիկը՝ ԱԶԳԱԴԱՎ ԾԱՂՐԱԾՈՒՆ:
Այս նկարը ՀՀ պատմության մեջ պետք է մտնի, որպես՝ դավաճանության, ամոթի, անհեռատեսության և տկարամտության պատկեր»: