485 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 126 709

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 485-ով և դարձել 126 709։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 131 մարդ (-550), կատարվել է 488 393 թեստավորում (+1305), առողջացել են վարակվածներից 95 099-ը (+1 009)։ Գրանցվել է մահվան 1 976 (+24) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 503, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։