«Փաստինֆո». Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմն ավարտվել է, բայց այն զինվորները, որոնք 1,5 ամիս պայքարել են հանուն հայրենիքի, այսօր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողից մատնվել են անտարբերության։

 

«Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր են փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։

Սա է իշխանությունների վերաբերմունքը մեր հայորդիների, մեր անվտանգության երաշխավորը հանդիսացող զինվորի նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը։

Մանրամասները՝ տեսանյութում՝