2020-11-23 20:04
Լրատվական գործակալություններ
Արցախի կառավարությունը զբաղվում է Բերդաշենի հարցով
Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,–նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։