ՊԲ․ Խնդրում ենք զերծ մնալ համացանցում խնդրին լուծում գտնելու քայլերից

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները, ըմբռնումով մոտենալով մեր համաքաղաքացիների դժգոհություններին՝ հորդորում ենք լինել համբերատար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հայտնում է ՊԲ-ն, տեղեկացնում է News.am։