ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում արտակարգ տեղակայման ուղղությամբ

ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS), այլ ստորաբաժանումների հետ համատեղ, աշխատում է Լեռնային Ղարաբաղում արտակարգ տեղակայման ուղղությամբ կողմերի կարիքները գնահատելու առաքելությունը, ամենայն հավանականությամբ, կսկսի աշխատել դեկտեմբերի սկզբին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS), այլ ստորաբաժանումների և տեղում խմբի հետ համատեղ,աշխատում է արտակարգ տեղակայման ուղղությամբ` ՄԱԿ-ի կողմից օգնության տրամադրման համատեքստում, որ խնդրել են կողմերը։ Հավանաբար, դա (UNMAS առաքելության տեղակայումը - խմբ.) կսկսվի դեկտեմբերի սկզբին տեղերում կարիքների գնահատման առաքելությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք UNMAS-ը օգնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի գոտում ականազերծման հարցում, տեղեկացնում է News.am: