2020-11-24 10:27
Լրատվական գործակալություններ
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՅՍՆԵՐՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է՝ Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։
Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։
Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը,որ այս վիճակին հասանք»: