Խաժակյան. Կներկայացնենք ՀՀ վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծը

Կներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին դիմումի նախագիծը: Այս մասին այսօր Երևանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ կապիտուլյանտ վարչապետը պետք է հրաժարական տա:

«Եթե նախկինում կարելի էր բոլոր ձախողումներն արդարացնել նախկին իշխանություններից մնացած ժառանգությամբ, ապա այժմ դրանք ոչնչով չի կարելի քողարկել: Նախագիծը ստորագրել ենք ես և իմ գործընկեր Թեհմինե Վարդանյանը: Ցանկացողները կարող են միանալ»,-նշեց նա, տեղեկացնում է News.am: