Գյուղապետ. Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել

Արցախի Չարեկտար գյուղը հանձնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, վերջնական որոշումը վաղը կկայացվի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Կամո Ցականյանը։

«Բոլոր գյուղացիները դուրս են եկել, մի մասը իրերը տարել է, մի մասը դեռ կա, գյուղի վերաբերյալ վերջնական որոշում վաղը կկայացվի»,- ասաց նա։

Նշենք, որ Չարեկտար գյուղը գտնվում է Շահումյանի շրջանում, սակայն նախկինում Մարտակերտի շրջանի գյուղերից էր։ Գյուղում բնակվում է 48 ընտանիք, ընդհանուր 270 բնակիչներով։