2020-11-24 15:54
Լրատվական գործակալություններ
Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նախարարի մամլո քարտուղար Աննա Օհանյանը։
Ըստ նրա՝ Տիգրան Խաչատրյանն այս պահին շարունակում է կատարել նախարարի պարտականությունները։
Նշենք, որ ըստ 168․am-ի տեղեկությունների էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը: