Պուտինը հայտնել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Ռուսաստանի ջանքերի մասին

Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում միջնորդության համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք եռանդուն ջանքեր ենք ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գոծողությունների դադարեցման համար, որոնք հանգեցրել են մեր բարեկամական Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների զոհվելուն։ Ընդ որում՝ մենք հետևել ենք առանցքային պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Մասնավորապես նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև։ Գլխավորը, որին հաջողվել է հասնել, արյունահեղության դադարեցումն է, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ հրադադարի հաստատման ամրագրումը»,- ասել է Պուտինը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ, տեղեկացնում է News.am։