2020-11-24 17:46
Լրատվական գործակալություններ
Պաշտպանության փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է գրել
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, հայտնում են Sputnik Արմենիային ՊՆ–ում աշխատող աղբյուրները։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիային ասաց, որ դեռևս Ղամբարյանի` աշխատանքից ազատման հրաման ստացված չէ։
«Նա ազատման դիմում գրել է, բայց աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա», – ասաց Ալթունյանը։
Մակար Ղամբարյանը պաշտոնավարում էր 2018-ի մայիսից` նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին։ Տոնոյանը ՊՆ նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 20–ին։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։