2020-11-24 18:48
Լրատվական գործակալություններ
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար օգնության հետ կապված հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն ուղղված հետագա քայլերը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալություններն ու բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն ուղղված հետագա քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական փոխներգործության ու տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերին», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։