2020-11-25 09:53
Լրատվական գործակալություններ
Հայ զինվորականները պայթեցնում են Քարվաճառի զորամասի շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԻԱ Նովոստին Քարվաճառում նկարահանել է, թե ինչպես են հայ զինվորականները պայթեցնում զորամասի շենքերը։ Հեռվից արված կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի վայրից ծուխ բարձրանում։
Քարվաճառի շրջանն այսօր կեսգիշերին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Մինչև հեռանալը տեղի բնակիչները վառում էին իրենց տները, հատում ծառերը, արտաշիրիմում հարազատների աճյունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։