Wargonzo. Սիրիայում ոչնչացվել է թուրքական գողացված նավթի պահեստը

Սիրիայում ոչնչացվել է թուրքական գողացված նավթի պահեստը: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը։

«Անհայտ ծագման ավիացիան հարվածներ է հասցրել ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում գտնվող թուրքական ամենամեծ օբյեկտին: Խոսքը զինյալների կողմից գողացված (ապօրինի կերպով ձեռք բերված) նավթի պահեստավորման մասին է, որը տեղափոխվել է Թուրքիա: (Գաղտնիք չէ, որ Անկարան չի խորշում այդ նավթը վաճառել արևմտյան որոշ երկրների և Իսրայելին): Այս օբյեկտը կարևոր նյութատեխնիկական դեր է խաղացել Սիրիայից Թուրքիա ապօրինի հումք մատակարարելու սխեմայի մեջ՝ ահաբեկիչների և թուրքական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջանցքների միջոցով: Որոշ բարձրաստիճան ռազմական աղբյուրներ ակնարկել են @wargonzo նախագծին, որ այս գործողությունը կարող է պատասխան լինել Էրդողանին Ղարաբաղի համար: Այս հարվածից հետո Թուրքիան լուրջ տնտեսական վնասներ է կրել, ինչը, ի դեպ, հանգեցրել է թուրքական լիրայի արժեզրկման»: