Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: , «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին, տեղեկացնում է News.am-ը: