1 563 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 129 085

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 563-ով և դարձել 129 085։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 619 (-450) մարդ, կատարվել է 494 568 (+4 198) թեստավորում, առողջացել են վարակվածներից 100 913-ը (+1 969)։ Գրանցվել է մահվան 2 040 (+38) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 513, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։