Կրեմլում չեն մեկնաբանում Էրդողանի խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին ուղղված ջանքերի ընդլայնման հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ երեկոյան մեր ասածից բացի ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը միայն հաստատել է, որ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համաձայնագրերի կատարման ընթացքը քննարկվել է հեռախոսազրույցի ընթացքում: Ուշադրության կենտրոնում էին նաև «համատեղ աշխատանքի մոդալությունները համատեղ մոնիտորինգային կենտրոնի շրջանակներում»: