Euractiv. ԷՐԴՈՂԱՆԸ «ԿՀՐԱԺԱՐՎԻ» ԻՐ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵԹԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կհրաժարվի» իր ագրեսիվ քաղաքականությունից, եթե եվրոպական երկրները միասնություն ցուցաբերեն, հայտնում է Euractiv-ը` վկայակոչելով աղբյուրը Բրյուսելում:

Ըստ աղբյուրի` Թուրքիայի ղեկավարը ստուգում է իր լիազորությունների սահմանները` օգտագործելով Մոսկվայի մարտավարությունը: «Անցյալ ուրբաթ (նոյեմբերի 20-ին) հանդիպում տեղի ունեցավ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի հետ, շաբաթ Էրդողանն ասաց, որ Թուրքիան պատկանում է Եվրոպային, և միևնույն ժամանակ նա թողարկեց նոր NAVTEX ծանուցագիրը` Միջերկրական ծովի արևելյան հատվածում հետախուզման մասին, որին հաջորդեց միջադեպը IRINI առաքելության շրջանակներում:... Թվում է` Էրդողանը փորձում է համբերությունը կամ լիարժեք առճակատում է ցանկանում»,- ասել է աղբյուրը:

«Այժմ Եվրոպան հասկանում է, որ Էրդողանն օգտագործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը: Նա իր գործողություններով ստուգում է Եվրոպայի արձագանքը և, համապատասխանաբար, տեսնում է, թե որքան հեռու կարող է գնալ»:

ԵՄ առաջնորդները պետք է հանդիպեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովին, որին կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:

Սակայն ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում` Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Հունգարիան, նախկինում հայտարարել էին, որ նախընտրում են երկխոսությունը Թուրքիայի հետ, պատժամիջոցների փոխարեն:

Euractiv-ը նշում է, որ «Բուլղարիան ոչ մի դիրքորոշում չի որդեգրել, սակայն դրա վարչապետ Բոյկո Բորիսովը հիմնականում որպես Էրդողանի մարդ է դիտվում ԵՄ-ում»:

News.am