Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները հոկտեմբերին պարգևավճար են ստացել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` նրա գրասենյակի աշխատողները դրամական պարգևատրում են ստացել։ Ավինյանի ստորագրած որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին»,–նշված է որոշման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Նշենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ 73 մլն 105 հազար դրամի պարգևատրումներ են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում։