Մահացել է Հենրիկ Բակունցը

Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։ Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am:

«Նա երկար տարիների հարուստ փորձ ունեցող մասնագետ էր, ում գիտական աշխատանքները վերաբերում էին գլխուղեղի անոթային սուր խանգարումների ախտածնության մեխանիզմների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող արտաքին և ներքին գործոնների դերի ուսումնասիրությանը։ Ցավակցում ենք պրոֆեսորի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին։

Երևանի պետական բժշկական համալսարան»: