2020-11-26 15:00
Լրատվական գործակալություններ
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա առաջիկա օրերին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումը` պետությունների ղեկավարների մակարդակով, կկայանա առաջիկա օրերին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովը պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո:
Նա հիշեցրել է նաև, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը։
ՀԱՊԿ-ի կազմում վեց երկիր կա՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: