Թովմասյան. Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս

Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները կոտրվել են: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Քարվաճառի շրջանում մենք լուրջ խնդիրներ ունեն. երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, ու իրենք առաջ են գալիս»,- ասաց Թովմասյանը:

Նա նաև հայտնեց, որ քիչ առաջ է խոսել կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատել է այդ տեղեկությունն ու ասել, որ դարպասները կոտրվել են ու առաջ են բերվում, որ այլ տեղ դնեն:

«Ու դա, մեղմ ասած, խայտառակություն է: Ես չեմ հասկանում՝ եռակողմ պայմանագրի երկրորդ կամ երրորդ կողմը ուր է: Ուղղակի անհասկանալի է»,- ասաց Թովմասյանը:

Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր` Թովմասյանը բանակին կոչ արեց կանգնել թշնամու վտանգի առաջ միայնակ մնացած ժողովրդի կողքին:

Նա նաև չբացառեց, որ իր ելույթի ընթացքում արդեն պարզվի նաև, որ ադրբեջանցիները հասել են Սոթք ու մտել ոսկու հանքի տարածք, մինչդեռ իր հետ զրույցում կորպուսի հրամանատարը չէր հաստատել այդ տեղեկությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: