Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթերը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն տեղեկացնում է, որ վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը։

«Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերսկսեց Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Նշենք, որ Հայաստանում ռազմական դրություն հաստատելուց հետո 18-55 տարեկան տղամարդկանց ելքը երկրից արգելվում է։ Նրանք կարող են երկրից մեկնել միայն զինկոմիսարիատից համապատասխան թույլտվության միջոցով։

Բացի այդ, Ռուսաստանում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի սահմանափակումը։ Այն չի վերաբերվում ինքնաթիռի անձնակազմի անդամներին, ՌԴ մշտական բնակիչներին և տրանզիտ ուղևորներին։ Ռուսաստանը թույլ է տալիս երկիրր մուտք գործել բուժման և ՌԴ–ում գտնվող ազգականին խնամելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia։