Մարուքյան. Ռազմական դրությունը վերացնելուց հետո կսկսենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց

Ռազմական դրությունը վերացնելուց հետո կսկսենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, պարտության խորհրդանիշը պետք է հեռանա: Այս մասին նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է News.am:

«Ժամանակը ցույց տվեց, որ ներկա իշխանությունները պետք է հեռանան: Նախկինը չի գա, բայց ներկան չի մնա: Երկու տարի նրանք զբաղված էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելով: Դա՞ էր մեր հիմնական մարտահրավերը: Ինձ ապշեցրեց արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունը, որ մենք ռազմի դաշտում պարտվել ենք, բայց դիվանագիտության մեջ՝ ոչ: Որպես նախարար նա պետք է իմանա, որ դիվանագիտությունը պարտված է, երբ պատերազմ է սկսվում»,- նշեց նա: