2020-11-27 13:16
Լրատվական գործակալություններ
ԱԳՆ. Ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման հստակեցում է իրականացվում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: