2020-11-27 13:17
Լրատվական գործակալություններ
0
Բերձորի ղեկավար. Բերձոր, Աղավնո և Սուսի բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում
Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։
Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։