Ադրբեջանցիները հայկական կողմին են հանձնել 5 զինծառայողի մարմին

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 5 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախի կառավարության օպերատիվ շտաբից և հավելել, որ դիակները Հադրութի կողմից են հանվել։

«Այսօր հայկական կողմին է հանձնվել 5 մարմին։ Զինծառայողների մարմինները Հադրութից են դուրս բերվել, բայց կոնկրետ որ հատվածից, դեռ հայտնի չէ», - ասացին շտաբից։

Այժմ բանակցություններ են ընթանում որոնումները շարունակելու թեմայով։

Բացի այդ, շտաբից հերքել են հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Շուշիի մերձակայքից երկու կողմից ավելի քան 2000 զինծառայողների դիակ է հայտնաբերվել: