2020-11-27 14:19
Լրատվական գործակալություններ
0
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը կայցելի Երևան: Այս մասին News.am-ին հայտնել են Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունում:
Երկօրյա աշխատանքային այցը տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը: Պետքարտուղարը Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական օգնության բեռ կբերի իր հետ: Այցի ընթացքում Ժան-Բատիստ Լեմոանը կայցելի ՀՀ առողջապահության նախարարություն և երկու հիվանդանոց:
Նախատեսված են հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության հետ: