Փաշինյան. Փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել
Հայաստանում ու Հայաստանից դուրս կան մարդիկ, ովքեր փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել: Այս մասին այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուժերի հետևում կանգնած են հայտնի արտաքին ուժեր:
«Նրանք ուզում են քաոս սերմանել Հայաստանում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս: Ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման իրավիճակում, որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ իրենք դա թույլ չեն տալու ու ավելացրեց՝ ոչ թե նրա համար, որ իրենք իշխանությունը չեն ուզում զիջել, այն նրա համար, որ ժողովուրդը դա չի ուզում:
«ՀՀ հպարտ քաղաքացու հպարտությունը խոցված է, բայց ոչ ոչնչացված, ում արժանապատվությունը վիրավորված է, բայց ոչ մահացած»,- ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: