Զինծառայողների հարազատները ՊՆ-ում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց կրկին ակցիա են անում։ Նրանք կոչ են անում այն մարդկանց, որոնց երեխաները զինծառայող են՝ միանան իրենց։

 

«Մենք չենք ուզում, որ մեր երեխաների ճակատագիրը լինի էնպիսին, ինչպիսին ռազմագերիներինն է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները ժամը 15։00-ին լինելու են Կառավարության շենքի մոտ։

«Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ և հարազատներ, միացեք մեզ»,- ասաց ծնողներից մեկը։

Նախարարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան, տեղեկացնում է News.am։