ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Այսօր հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը: Բացի այդ, կազմվել են անհատական գրություններ՝ ըստ միջազգային մարմինների, որոնց հետ ուղարկվել են նաև հայ գերիների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունների՝ մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութ-ապացույցները, լրագրողների հետ ճեպազրույցու ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս պահին ապացույցների ներկայացման հերթական փուլն է: Մեր խնդիրն է որպես ապաքաղաքական մարմին՝ ապացույց դարձնել բարձր հավաստիության աստիճան ունեցող ինֆորմացիան: Մենք առավելագույնն ու անհնարինն ենք անում՝ օր առաջ վերադարձնելու մեր տղաներին», - ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը շեշտեց՝ հստակ է, որ ՀՀ կառավարությունը պետք է զբաղվի գերիների և անհայտ կորածներ հարցերով, որովհետև ուղիղ պատասխանատվությունը հենց գործադիրինն է:

«Գերիների վերադարձի պրոցեսը պահանջում է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք», - ասաց Թաթոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: