Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը կմեկնի Մոսկվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Փաշինյանի համապատասխան որոշման մեջ նշված է, որ Հարությունյանը Մոսկվայում կլինի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Հարությունյանի գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նա վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Փաշինյանի այցի վերաբերյալ մանրամասներ դեռ չկան, տեղեկացնում է Sputnik Armenia։