2020-11-28 09:45
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ ՊՆ․ Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2100 մարդ է վերադարձել Ղարաբաղ
Հայաստանում ժամանակավորապես ապաստանած ավելի քան 2100 մարդ մեկ օրում Ղարաբաղ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 2115 մարդու։ Շարասյան շարժն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։
«Շփման գծի երկայնքով ընթացող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: