1 248 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 133 594

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 248-ով և դարձել 133 594։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 24 459 մարդ (+121), կատարվել է 505 965 թեստավորում (+3 358), առողջացել են վարակվածներից 106 479-ը (+1 330)։ Գրանցվել է մահվան 2 121 (+31) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով և դարձել 535, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։