«Փաստ». Ի՞ՆՉ ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄՈՏ
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել են եռակողմ փաստաթղթի ստորագրման հետևանքով երկրում ստեղծված ծանր վիճակն ու իշխանությունների հետագա քայլերը, այդ թվում՝ իշխանության փոփոխության հնարավոր սցենարները:
Պատգամավորների մի զգալի խումբ նշել է, թե՝ «մեր գնացքն արդեն գնացել է»: Նրանք ասել են, որ իրենք այսուհետ պարզապես չեն կարողանալու փողոց դուրս գալ, այնպես որ հարկավոր է ելքեր գտնել «փափուկ» հեռանալու համար: Միևնույն ժամանակ խոսք է եղել այն մասին, որ եթե իշխանության գան «նախկինները», ապա իրենցից վրեժ կլուծեն: Որպես «կոմպրոմիսային» տարբերակ նշվել է Արթուր Վանեցյանի անունը:
Թերթի տեղեկություններով՝ այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը: Թե ինչ արդյունք են տվել այդ բանակցությունները, դեռևս ճշտել հնարավոր չեղավ»: