Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի և մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպումն ավարտված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:

«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի և մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպման աշխատանքները: Այժմ փրկարարների տեխնիկան գտնվում է ավտոպարկում, որտեղ տեղակայված են լիցքավորման, տեխնիկան լվալու, սպասարկելու և վերանորոգելու կետեր»,-ասել են մամուլի ծառայությունից:

ԱԻՆ-ում նշել են, որ ամեն օր վարորդներն անցնում են ճանապարհային երթևեկության անվտանգության մասին հրահանգավորում, ինչպես նաև բուժզննում: «Վարորդների հանգստի ռեժիմը պահպանվում է և կազմում է առնվազն 8 ժամ»,-հավելել են նախարարությունում:

Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անձնական կազմին և անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար: Փրկարարները տեղական վարչակազմի հետ նաև շարունակում են բաշխել և փոխանցել շինանյութը տուժած բնակչությանը: Օպերատիվ խումբն ամեն օր ուսումնասիրում է հումանիտար օգնության նյութերի կիրառման օբյեկտները, ինչպես նաև ստանում է տեղեկատվություն տեղական վարչակազմից տուժած բնակչությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու և Ղարաբաղում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները վերականգնելու համար, տեղեկացնում է News.am: