2020-11-29 18:35
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին դատապարտել միջուկային ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵՄ-ին, հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:
«Ահաբեկիչները սպանում են իրանցի ակնառու գիտնականին: Այդ վախկոտությունը, որում կան Իսրայելի դերակատարման լուրջ նախանշաններ, մատնանշում է հանցագործների ռազմատենչ բնույթը՝ պայմանավորված հուսահատությամբ»,-գրել է նա Թվիթերում:
«Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, Եվրոպական Միությանը, հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել պետական սպանության այդ գործողությունը»,-հավելել է Զարիֆը, տեղեկացնում է News.am-ը: