2020-11-29 19:12
Լրատվական գործակալություններ
«Տոնական ուսապարկեր Արցախի համար». Քիմ Քարդաշյան
Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ձեռք է մեկնել պատմական հայրենիքին։ Մեգաաստղը կոչ է արել միանալ «Տոնական ուսապարկեր Արցախի համար» նախաձեռնությանը, որի կյանքի են կոչել Կալիֆոռնիայի և Բերկլիի համալսարանները։
«Նախաձեռնությունը նպատակ ունի ուրախություն պարգևել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Փաթեթավորեք փոքրիկի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև նամակով», - գրել է հեռուստաաստղն իր Facebook-ում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։