Թուրքիայում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը հաստատում է փորձագետների ամենավատ մտավախությունները

Երբ Թուրքիան փոխել էր COVID-19-ի ամենօրյա վիճակագրության մեթոդը, հաստատել էր՝ ինչի մասին երկար ժամանակ կասկածում էին բժիշկներն ու ընդդիմադիր կուսակցությունները. երկիրը բախվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի խուճապ առաջացնող թվերի աճի հետ, որը հանգեցնում է առողջապահության համակարգի արագ գերծանրաբեռնմանը, գրում է Ahval-ը:

Այս շաբաթ Թուրքիայի կառավարությունը վերսկսել է կորոնավիրուսի վիճակագրության ներկայացումը՝ նշելով ոչ միայն ախտանշաններ ունեցող պացիենտների թիվն, այլ նաև ասիմպտոմ դեպքերը: Դրանից հետո Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով առավել տուժած երկրների շարքում Թուրքիան վերածվել է դրանցից մեկի:

Դա անակնկալ էր ոչ միայն թուրքական Բժշկական ասոցիացիայի համար, որն ամիսներ շարունակ նախազգուշացնում էր կառավարության կողմից կորոնավիրուսի իրական տվյալները թաքցնելու և թափանցիկության անհրաժեշտության մասին:

Երկրներից և ոչ մեկը չի կարող հաղորդել կորոնավիրուսի հստակ տվյալներն ասիմպտոմ դեպքերի պատճառով, սակայն Թուրքիայում COVID-19-ի վիճակագրություն վարելու նախկին միջոցը ստեղծել է բարենպաստ իրավիճակի պատրանք՝ ի տարբերություն այնպիսի եվրոպական երկրների, ինչպիսիք են Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Այդ իրավիճակը փոխվել է չորեքշաբթի, երբ նախորդ օրը կորոնավիրուսի 7 400 դեպքի մասին թիվը կտրուկ աճել է 4 անգամ՝ հասնելով 28 300 դեպքի:

Հիվանդանոցները գերծանրաբեռնված են, բժիշկներն այրվում են հոգնածությունից, իսկ կորոնավիրուսի վիճակագրությամբ զբաղվող կառույցներն այժմ դժվարությամբ են հայտնաբերում վարակման օջախները, տեղեկացնում է News.am: