Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 2400 մարդ

Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել 2 431 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ` իրենց բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական։

«Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հավաստիացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, Արցախում վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, տեղեկացնում է Sputnik Armenia: