2020-11-30 13:37
Լրատվական գործակալություններ
Ջալալ Հարությունյանը բուժումը կշարունակի տանը
ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
«Ջալալ Հարությունյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից»,–ասաց Ալթունյանը։
Նրա խոսքով` Հարությունյանն ամբուլատոր բուժումը կշարունակի տանը։