Վարոսյան. Վայ Նիկոլ... Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր

Վայ Նիկոլ ... Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Վայ Նիկոլ...

Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր...

Բայց ստեղ կարևոր է այլ բան` լավ իմանալով, որ պաշտոնաթող նախագահները կարան անգամ քո հանդիպումները կազմակերպեն Մոսկվայում ու ոչ դու իրանցը (քանի որ պետության ղեկավար չդարձար), այդպես էլ պետական մանդատ չես տրամադրել, որ պետության անունից բանակցեն։

Ու անհասկանալի է, թե այս ստերով շաղախված ինքնախոստովանական ցուցմունքներն ինչո՞ւ ես գրում, չէ՞ որ հասկացողները հասկանում են, իսկ չհասկացողների ժամանակներն անցնում են»,- գրել է Վարոսյանը, տեղեկացնում է ՓաստԻնֆո։