ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահներին մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտնել է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ անելու արձանագրության նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Վաղը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհրդի քննարկմանը կներկայացվի ՄԱԿ-ի իրավական բազայի վրա պատրաստված, ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին բազային համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագիծը։ Այն նախատեսում է հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին՝ համակարգող պետության միջոցով, որին Հավաքական անվտանգության խորհուրդն ընտրում է ՀԱՊԿ անդամ պետություններից», - ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի կազմակերպության անդամ երկրների խորհրդարաններում, տեղեկացնում է Sputnik Armenia։