Դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու

ՄԻՊ-ի մոտ փոքր խումբ է գնացել, կգան ու կարծում եմ՝ այստեղից կշարժվենք դեպի ՊՆ, որովհետև որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:

Ակցիաների դրական ազդեցության մասին ծնողը նշեց, որ դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու, բոլորն էլ կարողանալու են արձակուրդ ստանալ: «Քննարկվում է նաև պատերազմած երեխաներին փոխարինելու հարցը, որպեսզի այդ երեխաները ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, իսկ ամենակարևոր հարցը Բերձորի անվտանգության հարցն է»: