«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա կանոնավոր չվերթերը

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներն» այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան) - Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Ավիատոմսերի առկայության, գնման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: